Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հայաստանը լավագույն օրինակ է

Հայաստանը լավագույն օրինակ է
26.11.2013 | 15:51

«Մեծապես տպավորված ենք Հայաստանում ՆԱՏՕ-ի հանդեպ ուշադրությունից: Շատերի կարծիքով՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների միջև կա հակասություն: Սակայն Հայաստանը վառ օրինակն է հակառակի, քանի որ հրաշալի համագործակցում է և՛ մեկի, և՛ մյուսի հետ»,- «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններ. ՆԱՏՕ-ն որպես պաշտպանության ժամակակից մոդել» համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը` հավելելով, որ Մեծ Բրիտանիան Հայաստան- ՆԱՏՕ հարաբերությունում «համեստ դիրք» է զբաղեցնում: Դեսպանը նաև տեղեկացրեց, որ հայ գործընկերների հետ կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմներ են մշակում:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, որը ավելի շատ խոսեց Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կատարած խաղաղապահ ծառայության մասին` այս համատեքստում բարձր գնահատելով հայ զինվորների ծառայությունը: «Այո, մենք մեր զորքերը կհանենք այնտեղից, սակայն Աֆղանստանին և նրա ժողովրդին մենակ չենք թողնի: Աշխատանքներ կիրականացնենք ոստիկանության և բանակի հետ»,- փաստեց դեսպանը` հայ խաղաղապահների առնչությամբ էլ շեշտեց. «Հայաստանի հետ այս ոլորտում ոչ մի խնդիր չկա, քանի որ բավականին պատշաճ են իրականացնում իրենց ծառայությունը: Մենք ողջունում ենք այս համագործակցությունը»:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթը Հայաստանում համարվում էր «ՆԱՏՕ-ի շաբաթ», և այսօրվա համաժողովը դրա շարունակությունն էր, որին մասնակցում էին ՀՀ-ում տարբեր երկրների դեսպաններ, դիվանագետներ, ԱԳՆ համապատասխան ներկայացուցիչը, պատգամավորներ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ